Ակսել Բակունց, Մթնաձոր

Ի՞նչ էր եղել Պանինի կնոջ հետ:

Պանինը շներին հրամայել էր գզել նրան:

Ի՞նչ համբավ ուներ Ավին գյուղում:

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ:

Ի՞նչ էին պատմում անտառապահ Պանինի մասին:

<<Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։>>

Ի՞նչ կենդանու հետ էին համեմատում անտառապահ Պանինին:

Նրան համեմատում էին վայրի վարազի հետ:

Ինչպիսի՞ կերպար ես մտաբերում, <<անտառապահ Պանին>> ասելիս:

Ես պատկերացնում եմ ծեր սպիտակամազ պապիկի, զինվորական համազգեստով, և հրացանով:

Ինչպե՞ս Ավին տապալեց արջին:

Ավին կրակեց այն ժամանակ, երբ արջը կրծում էր հրացանի ծայրը, և այդ փամփուշթի շնորհիվ, նրան հազողվեց տապալել արջին:

Առանձնացրու քեզ ամենաշատ դուր եկած հատվածը:

Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

Թողնել մեկնաբանություն