Ձմեռային ճամբար՝ երկրորդ օր

Այսօր դպրոց էինք տարել լեգոներ, որ պատրաստեինք մեր սիրելի վարդագույն քաղաքը: Լեգոներով աշխատանքը արեցինք մի փոքր ուշ, իսկ մինչ այդ մեզ մոտ եկել էին սովորողներ Միջին դպրոցից: Նրանք մեզ ծանոթացրին շատ հետաքրքիր ազգային խաղերի հետ՝ ազգագրական փառատոնի շրջանակներում: Երրորդ ճամբարային օրը անցկացնելու ենք ազգային խաղերով, Միջին դպոցի հետ մրցելով: Մեծ հաճույքով լսում էինք նրանց, քանի որ, նրանք շատ հետաքրքիր էին բացատրում: Այս հետաքրքիր՝ սովորող-սովորեցնող նախագծից հետո գնացինք Հյուսիսային դպրոց՝ պարերգեր սովորելու: Սովորեցինք շատ հավես պարերգեր ընկեր Հասմիկի և ընկեր Մարինեի հետ: Ետ եկանք դպրոց և որոշեցինք խաղալ մեր այսօրվա սովորած ազգային խաղերից մեկը՝ Աղջիկ փախցնոցի: Երբ մեր արդեն սիրված խաղը վերջացրինք գնացինք լեգո քաղաքը կառուցելու: Ես, Նարինե Նիկողոսյանը և Լեո Աղասարյանը որոշեցինք հորինել մեր քաղաքը: Երկար և խորը մտածմունքներից հետո կանգնեցինք <<Արձանների քաղաք>> մտքի վրա: Ճիշտ է մեր քաղաքը դեռ կիսատ էր, բայց մենք վաղը մեր <<Արձանների քաղաքը>> վերջացնելու ենք: Այսպիսով վերջացավ մեր ձմեռային զարմանահրաշ ճամբարի երկրորդ օրը:

This image has an empty alt attribute; its file name is img_20220111_132910.jpg

Ազգային խաղեր՝ Աղջիկ փախցնոցի

Այս հին հայկական խաղը կսիրեն ոչ միայն փոքրերը, այլև մեծերը:

Աղջիկ փախցնոցի խաղը խաղում են աղջիկ-տղա ՝զույգերով: Բոլորս մեզ գտնում ենք հակառակ սեռի ներկայացուցչի և կազմում նրա հետ խաղային զույգ: Զույգերը կանգնում են իրար ետևից, այն տղան կամ աղջիկը ով զույգ չունի անցնում է բոլոր զույգերի մեջտեղով և փախցնում նրան ով իրեն դուր է գալիս:

Խաղի կանոններ

Եթե փախցնողը աղջիկ է ապա պետք է փախցնի տղայի, իսկ եթե տղա է, հակառակը:

Այս խաղը շատ կանոններ չունի, այդ պատճառով խաղալուց դուք կարող եք դրանք լրացնել: