Գյումրի՝ տեղեկություններ

Գյումրին քաղաք է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական հուշարձաններ։ Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։ 1929 թ. Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր):

Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։

Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություններ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ Արտավազդ Մամիկոնյանը 773 թվականին գլխավորելով արաբների դեմ պայքարը «…հասներ ի գավառն Շիրակի գյուղն Կումայրի և սպաներ հրամանատարն հարկին»։

Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, ինչի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։

Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում, ինչպես վերը նշեցինք, Ղևոնդ պատմիչի ձեռագրում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։

7 փաստ Գյումրու մասին

1.Գյումրին համարվում է Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին:

d6ccd1e078a5a67e3dc4042971801c19 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

2. Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան:

դֆդ - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք
Թատրոնի հին շենք

3.Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: Սև բերդից ստորգետնյա ուղիներ են կառուցվել դեպի Մայր Հայաստան և Կարմիր բերդ:

սև բերդ - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք
Սև բերդ

4.Քաղաքի յուրատեսակ խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, Գյումրու բարբառով՝ «մուշուրբաները»:

mushurba 960x611 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

5.Գյումրիի եկեղեցիներից մեկը տեղացիք անվանում են «Պլպլան ժամ». ռուսների կողմից կառուցված այս եկեղեցու գմբեթը մետաղյա է և արևի բացվելուն պես սկսում է փայլել:

helpme - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

6.Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։

35d879eef6fec1de07168eced351447f 960x652 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

7. Հայաստանում գործող ամենահին վարսավիրանոցը, որը կառուցվել է 1941թ.-ին Գյումրիում, մինչ օրս էլ ընդունում է իր հաճախորդներին:

7594731 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Թողնել մեկնաբանություն