Եռօրյա ճամբար դեպի Գյումրի

Օր առաջին՝

Չորեքշաբթի օրը մենք մեկնեցինք դեպի Գյումրի և այդ իսկ վայրկյանից սկսեց մեր հերթական զարմանահրաշ ճամփորդությունը:

Ճանապարհն անցավ այնքան արագ, որ  նույնիսկ չնկատեցինք ինչպես հասանք: Հասանք հյուրանոց, բաժանվեցինք սենյակներով, դասավորեցինք իրերը և դուրս եկանք ձնագնդի խաղալու: 

Image.jpeg

Տեսանյութ

Օրը ավարտեցինք թեյախմությամբ:

Օր երկրորդ՝

Հիանալի առավոտ էր: Վեր կացանք և գնացինք նախաճաշելու: Նախաճաշից հետո դուրս եկանք Գյումրիում թափառելու: Այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան, խաղացինք նրա ֆիլմերի և կենսագրության մասին ուսումնական խաղեր, տեսանք <<01 99>> ֆիլմի գինու տակառը, իր շորերը և իր պատրաստած խամաճիկը, որին նա վստահում էր իր ամենամեծ գաղտնիքները:

Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարան այցելելուց հետո գնացինք <<ԿԱԶԱ>>հիմնադրամ և խաղացինք բակային խաղեր. գյումրեցի երեխաների հետ:

Տեսանյութ.

Վարդանանց հրապարակում ձնախաղերից հետո վերադարձանք հյուրանոց: Խաղում էինք մեր բերած սեղանի խաղերը: Քիչ անց ընթրեցինք և այսքանով ավարտվեց մեր ճամբարային երկրորդ օրը:

Օր երրորդ՝

Արթնացանք շատ տխուր, քանի որ գիտեինք, որ այսօր մեր ճամբարային վերջին օրն էր: Հավաքվեցինք և նախաճաշից հետո ճանապարհ ընկանք դեպի Երևան: Կանգառ արեցինք <<Յոթ Վերք >>եկեղեցում, երգեցինք <<Հայր Մեր>>-ը և շարունակեցինք մեր ճանապարհը: Ահա և հասանք Երևան: Շատ ուրախ ճամփորդություն էր, հաճույքով նորից կայցելեմ Գյումրի:

Թողնել մեկնաբանություն