Եղիշե Չարենցի անվան պատմությունը

Եղիշե Չարենցը պատմել է Գուրգեն մահարուն, որ երբ կարս էր եկել Չարենց ազգանունով բժիշկ, նրա ցուցատախտակի վրա գրված է եղել իր ազգանունը և Եղիշե Սողոմոնյանը վերցրել է Չարենց մակագրությունը: Բայց կան նաև ուրիշ բացատրություններ: Կարինե Քոթանջյանը ասել է, որ նա մկրտվել է «Չարենց», որովհետև եղել է չար երեխա: Անուշավան Ջիդեջյանը ասում է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերից, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում: 1921 թվականից իր «Չարենց» մակագրությունը նաև ազգանուն է դարձել: Նա տվել է այսպիսի բացատրություն՝ «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»