Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Բար-նորատունկ ծառի առաջին պտուղը, երախայրիք
Սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
Լար-հոգու՝ սրտի նվիրական զգացմունք
Վառման-վառ, բորբոքուն, ջերմ
Արնավառ-ալ կարմիր
Երկաթագիր-հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

Ողբանվագ, հնամյա, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

Ողբ-ա-նվագ (բարդ բառ), հին-ամյա (բարդ բառ), լույս-ա-պսակ (բարդ բառ)

Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

Լացակումած-թոռոմած, փշրած, շիկնած
Կորած-քնած, գործած, քերծած
Կարոտած-վերականգնած, թրջված, ներկած

Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:

Կարոտած սիրտ — կարոտ
Ճերմակ գագաթ — ձյունածածկ գագաթ
Լուսապսակ ճակատ — լույսի նման՝ լուսեղեն պսակ ունեցող

Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Նկարի հեղինակը Մ. Սարյանն է: Նա մեծ հայ նկարիչ է: Սիրել է նկարել անսովոր վառ գույներով: Սարյանը ստեղծել է  դիմանկարներ,  բնանկարներ,  նատյուրմորտներ,  պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Անծանոթ բառեր

Բար-նորատունկ ծառի առաջին պտուղը, երախայրիք
Սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
Լար-հոգու՝ սրտի նվիրական զգացմունք
Վառման-վառ, բորբոքուն, ջերմ
Արնավառ-ալ կարմիր
Երկաթագիր-հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

Գոյականի հոլովումը

Այգում մի մարդ բահով գործ էր անում:
Այգում մի մարդ մկրատով գործ էր անում:
Այգում մի մարդ թիակով գործ էր անում:

Հիանում էր երգով:
Հիանում էր աշխարհով:
Հիանում էր ընկերներով:
Հիանում էր շարժումներով:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

Պառկել ծովափին:
Պառկել մահճակալին:
Պառկել Անդունդի եզրին:
Պառկել գետի ափին:
Պառկել անտառի բացատին:
Պառկել անկողնուն:
Պառկել հիվանդանոցում:

Ավելացան -ին, -ուն և -ում վերջավորությունները:

Անտառից լսվում էր գորշ գայլերի ոռնոցը:
Անտառով քայլելիս հանդիպեցինք ինչ որ մեկի վրանին:
Փայտահատները կտրել էին անտառային ծառերի մեծ մասը:
Ես և ընկերներս անտառ անտառ սունկ հավաքելու:
Անտառում աճում են թունավոր սնկեր նույնպես, օրինակ՝ ճանճասպան: