Ինչ որ լավ է… Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ՝

Բացատրի՛ր փոխաբերությունը՝  Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:
Փոխաբերությունը ուզում է ասել, որ ինչ, որ լավ է միշտ կմնա:

Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:
Հեղինակը այսպես նկարագրում է աշխարհը իբրև վառ, լուսավոր:

Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:

Բանաստեղծությունը թելադրում է մինչև մահը լիարժեք, գեղեցիկ և վայելելով ապրել:

Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը բարու մասին է: Այն սովորեցնում է, որ պետք է տարածել բարին:

Весенние каникулы

В эти каникулы я была у бабушки и дедушки. Они живут в Талине. Я помогала им в огороде и дома. Весь день играла на улице с друзьями. Я за эти каникулы закончила читать книгу <<Джеймс и огромный персик>>, прочитала <<Жираф, Пего и Я>>, сейчас читаю <<Дани чемпион мира>>. Я очень скучаю по школе.

Գարնանային արձակուրդների առաջադրանքների փաթեթ

  1. Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝  դրա 5/6-մասը:  Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում:
    Լուծում
    36:6=6
    6×5=30
    36+30=66
    Պատ.՝66 ուղևոր
  2. A-ից B    ճանապարհը  900կմ: Միաժամանակ A կետից դուրս եկավ ավտոբուսը, որի արագությունը 40կմ/ժ է, իսկ B կետից մեքենան՝ 60 կմ/ժ արագությամբ:  Քանի՞ ժամ հետո  նրանք կհանդիպեն:
    Լուծում
    40+60=100
    900:100=9
    Պատ.՝ 9 ժամում
  3. Գծի՛ր ուղղանկյունանիստ(Geogebra.org), որի երկարությունը լինի 18սմ, լայնությունը՝ 2դմ, իսկ բարձրությունը՝ 21սմ: Հաշվի՛ր նրա ծավալը:
Լուծում
21x18x20(2դմ=20սմ)=7560 սմ3

Հուշում.  1դմ=10սմ

4. Ուղղանկյան երկարությունը 24 սմ, իսկ լայնությունը երկարության 2/3 մասը: Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը և մակերեսը:
Լուծում
1. 24:3=8
8×2=16
2. 2×24+2×16=48+32=80
3. 24×16=384
Պատ.՝ պարագիծ-80 սմ
մակերես-384 սմ2
5.Կոտորակները կրճատիր

  • 25/100=1/4
  • 11/66=1/6
  • 10/600=1/60
  • 60/15=4/1

6.Կոտորակները համեմատիր

  • 1/4 < 3/4
  • 5/8 > 1/4
  • 9/11 > 3/22
  1. Քանի՞  գրամ է  7կգ 800 գրամը:
    7800 գ
  2. Քանի՞  րոպե է 1/12ժամը:
    5 ր
  3. Քանի՞ մետր է 2կմ  300մ-ը:
    2300 մ
  4. Քանի՞ վայրկայան է 1/5 րոպեն:
    60 վ
  5. Ավտոմեքենան առաջին երեք ժամում անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում, յուրաքանչյուրում` 30կմ/ժ-ով արագ: Քանի՞ կմ ճանապարհ անցավ այդ 5 ժամում:
    Լուծում
    (3×80)+(2×30)=240+60=300
    Պատ.՝ 300 կմ

12. Գտիր`

  • 1մ-ի   1/5  մասը= 2 դմ
  • 3մ-ի   1/50 մասը= 6 սմ
  • 2ժ-ի   1/2 մասը= 1 ժ
  • 4տ-ի  1/5 մասը= 8 ց
  • 10տ-ի 1/10մասը= 1 տ

Լրացուցիչ

13. Երկնիշ թվից հանում ենք իր թվանշանների գումարը: Եթե տարբերությունը երկնիշ թիվ է ստացվում, նորից նույն գործողությունն ենք կատարում՝ այդ թվից հանում ենք իր թվանշանների գումարը: Այդպես շարունակում ենք, մինչև տարբերությունը միանիշ թիվ ստացվի: Ինչ ես կարծում, որ միանիշ թիվը կստացվի:
Կստացվի 9 միանիշ թիվը:

Օրինակ վերցնենք 20 երկնիշ թիվը՝
20-(2+0)=18
18-(1+8)=9
Կամ վերցնենք 38 թիվը՝
38-(3+8)=27
27-(2+7)=18
18-(1+8)=9
Երրորդ օրինակի համար վերցնենք 43 թիվը՝
43-(4+3)=36
36-(3+6)=27
27-(2+7)=18
18-(1+8)=9
Վերցնենք ավելի փոքր թիվ՝ 16`
16-(1+6)=9