Անծանոթ բառեր

Աբխազ-Ազգ

Ալոճ-ատապտուղ

Ակնակապիճ-ակնաբույն

Աղջամուղջ-կիսախավար, մթնշաղ

Ամբարտակ-հողից կամ քարից ստեղծած թումբ

Այծյամ-եղջերուների ցեղին պատկանող կաթնասուն կենդանի, վայրի այծ

Անբասիր-որևէ վատ գիծ՝ հատկություն չունեցող

Անէանալ-ոչնչանալ, անհետանալ

Առէջ-ծաղկավոր բույսերի բազմացման արական գործարան

Ատաղձագործ-ատաղձը շինարարության համար պատրաստող, ինչպես և հասարակ

կահույքներ պատրաստող արհեստավոր

Արքունիք-Թագավորական գանձ՝ գանձարան

Բազմիմաստ բառեր

Բազմիմաստ բառերը արտահայտում են մեկից ավելի իմաստներ

տուն-1. բնակվելու շենք, 2. գերդաստան, ընտանիք, 3. ոտանավորի քառատող
ակն- 1. աչք, 2. ջրի ակունք
գիր-1. տառ, 2. այբուբեն, 3. գրություն, 4. կախարդություն

Կազմիր նախադասություններ տրված բազմիմաստ բառերի իմաստներով:

Մեր տունը շատ մոտ է դպրոցին:

Բանաստեղծության յուրաքանչյուր տուն չորս տող է:

Արևմտյան Հայաստանից գաղթաց յուրաքանչյուր տուն պահել է իր գերդաստանի բոլոր ավանդույթները:

Հրազդան գետի ակունքը Սևանալիճն է:

Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման:

Յուրաքանչյուր ազգ ունի իր գիրը:

Գիր անտառը շարունակ զարմացնում է իր գաղտնիքներով:

Մտածիր և գրիր այլ բազմիմաստ բառեր։

Կետ-ջրային կերդանի, պուտ

Վահան-անուն, ասպար

Մարտ-ամիս, կռիվ

Մայիս-անուն, ամիս

Արփի-անուն, արև

Ես իմ անուշ Հայաստանի

Առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Երկաթագիր-Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

Արնավառ-Արյունով վառված, արյան գույնով ներկված

Վիշապաձայն-Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող

ողբանվագ, անհյուրընկալ, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

Ողբանվագ-ողբ-ա-նվագ բարդ բառ

Անհյուրընկալ-ան-հյուր-ընկալ բարդ ածանցավոր

Լուսապսակ-լուս-ա-պսակ բարդ բառ

արնանման, հնամյա բառերի հնչյունափոխված արմատները վերականգնիր:

Արյունանման, հինամյա

Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

Նաիրյան-մոսկովյան, կիևյան, ամերիկյան

Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:

Երկաթագիր գրեր-հայկական հնագույն գիրը, տառատեսակը. այսպես կոչվելը ոմանք բացատրում են նրանով, որ այն ժամանակ գրել են երկաթի ժանգից պատրաստած թանաքով, ոմանք էլ՝ նրանով, որ հները գրել են երկաթե գրիչով, ձողիկով

Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Նկարի հեղինակը Մարտիրոս Սարյանն է: Նրա նկարները չեն գնահատել քանի, որ նա նկարել է երևակայական գույներով: Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: