Գյուտարար գորտը

Անծանոթ բառեր

Ձգել-pull

Իմ հարկի տակ-under my floor

Մարգեր-meadows

Վարագույր-curtain

Թաթեր-paws

Ցավ-sore

Մոգոնել-to invent

Ձմռան պաշար-winter supply

Կեցցե-long live

Գյուտարար-Inventor

Պարապմունք՝ 16-րդ

Թեմա՝ Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

  1. Օգտագործելով բաշխական օրենքը՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 130 x 78 + 70 x 78=78x(130+70)=15600
  • 388 x 99 + 12 x 99=99x(388+12)=39600
  • 657 x 33 + 657 x 67=657x(33+67)=65700
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 4 x 25=4x(20+5)=4×20+4×5=80+20=100
  • 11 x 36=36x(10+1)=36×10+36×1=360+36=252
  • 5 x 92=5x(40+52)=5×40+5×52=200+260=460
  1. Կատարե՛ք գործողությունները օգտագործելով օգտագործելով բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ
  • 66 x 432 + 66 x 97=66x(432+97)=26312+6402=32714
  • 73 x 205 + 73 x 56=73x(205+56)=14965+3988=18953

Կոմիտաս

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։-! Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։- Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։+ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։+ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր: Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։-!

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։+ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։

1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց  ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է.

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:-!

+ դիր, եթե այդ մասին գիտեիր
 — դիր, եթե չգիտեիր, նոր իմացար
 ? դիր, եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ կապված
 ! դիր, եթե հետաքրքիր է: