Պարապմունք՝ 23-րդ

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 = 1 (9)
  • 38 : 14 = 2 (10)
  • 53 : 7 = 7 (4)
  • 81 : 30 = 2 (21)
  • 93 : 47 = 1 (46)
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :

2×9+7=25

25:9=2 (7)

3. Լրացրե՛ք աղյուսակը:

Բաժանելի593845716013722856
Բաժանարար35644916857
Թվերի քանորդ16131461450
Մնացորդ33136706

Օրվա իմ սիրելի հատվածը

Ես շատ եմ սիրում առավոտը: Սիրում եմ երբ թռչունները արթնանում և սկսում են երգել իրենց զրնգուն ձայնով, երբ արթնանում է բնությունը և արևը դուրս է գալիս, երբ տերևի ցողը գլորվելով իջնում է ցած և իվերջո ընկնում հողին: Ես առավոտյան շատ եմ սիրում դուրս գալ և շնչել թարմ օդը: Սիրում եմ վայելել բնությունը: Սովորաբար առավոտյան ես արթնանում եմ, նախաճաշում եմ և գալիս իմ սիրելի դպրոց:

Մնացորդով բաժանում

Կատարել մնացորդով բաժանումը:

13:2= 6 (1)

26:3= 8 (2)

101:5= 20 (1)

150:20= 7 (10)

71:23= 3 (2)

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը 3, մնացորդը 1:

3×5+1=16

16:5=3 (1)

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը 5, մնացորդը 3:

6×5+3=33

33:6=5 (3)

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ

Նախորդ դասերին մենք կարծես յուրա­հատուկ մի ճանապարհորդության մեջ լինե­ինք: Այդ շրջագայության ընթացքում ծանո­թացանք Հայկական լեռնաշխարհին՝ Հայոց հայրենիքին, զրուցեցինք հայոց լեզվի, հա­յերի դավանանքի ու Հայոց եկեղեցու մասին:

Այժմ մենք մի նոր ճամփորդություն ենք սկսում: Այս անգամ մենք մտքով գնալու ենք դեպի անցյալ և կրկին վերադառնալու ենք մեր ժամանակները: Այս ճանապարհոր­դությունն իհարկե ավելի դժվար է, հետևա­բար մեզ ժամանակի մեքենայի պես յու­րահատուկ միջոց է պետք:

Եթե սովորական ճանապարհորդության Սարդը և առյուծը. ժամանակ մարդիկ օգտվում են ավտոմեքենայից, գնացքից, ինքնաթիռից, ապա ժա­մանակի խորքը գնալու համար դեռևս այդպիսի մեքենա չեն հայտնագործել: Ժամանակի մեքենա չկա, իհարկե, բայց ճանապարհորդության միջոց գոյություն ունի: Դա մարդկանց հիշողության շնորհիվ պահպանվող տեղեկությունների, գիտելիքների ամբողջությունն է, որը փոխանցվում է սերնդե­սերունդ: Այն սովորաբար անվանում են պատմություն, նաև’զրույց, ավանդություն, առասպել:

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մով- սես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. -Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների զրույցները  մեց է հասեւ Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ’ Պատմահայր Մովսես Խո- րենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին’ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է’ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Հարցեր և առաջադրանքներ

Դասի տեքստում ասվում է ժամանակի մեքենայի մասին: Հասկանալի է, որ իրականում այդպիսի մեքենա չկա: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։

Խոսքը հիշողությունների և առասպելների մասին է:

Ի՞նչ առասպելներ գիտեք, ով է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները:

Ես գիտեմ ՙՙՍասունցի Դավիթը՚՚, ՙՙԱրամազդը՚՚ և ՙՙՀայկ և Բել՚՚ առասպելները: Մեզ, մեր առասպելներն է հասցրել Մովսես Խորենացին:

Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով:

Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին:

Խորենացին ասում է, որ այդ առասպելը չափազանց առասպել է, առասպելների առասպել։

Ո՞րն է ձեր ամենասիրելի

  • առասպելը,
  • առասպելական հերոսը:

Իմ ամենասիրելի առասպելը ՙՙՍասունցի Դավիթ՚՚ առասպելն է: Ինձ դուր է գալիս Դավիթը: