Համո Սահյան Մայրամուտ

Capture_0

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Ես անծանոթ բառեր չունեի:
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Ինձ դուր եկավ, թե ինչպես է Համո Սահյանը նկարագրել ժայռի ստվերը գետի վրա ընկած և քամին ամպերը ցրելուց:
3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին
:

Իմ տեսած մայրամուտը նման է բանաստեղծության մայրամուտին նրանով, որ ծիծեռնակները երեկոյան նույնպես սկսում են ցածր թռչել:

4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Օրվա իմ սիրելի հատվածը

ԿՈՇԻ ԿԱՄ ԱՂՋԿԱ ԱՄՐՈՑ

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Անվան ստուգաբանություն

Գյուղը հնում կոչվել է Կվաշ և մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Ըստ ավանդության ասյտեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը։

Պատմություն

Սուրբ Ստեփանոս

Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Սուրբ Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դարի խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։Կոշ ձիթհան

Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.)։Սուրբ Գևորգ

Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից։ Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195)։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։ Հայկական մատենագրության մեջ կան IV դարի անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։

Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան Բ թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրան Բը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։