Եռօրյա ճամբար Արատեսում

Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն….

( Իվետա Ջանազյան )

Մեկնումից առաջ

Մեկնելուց առաջ մենք հավաքվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակում՝ Տիար Բլեյանից լսեցինք ողջույնի ու բարի ճանապարհի մաղթանքներ և շարժվեցինք:

Возможно, это изображение (1 человек, стоит, памятник и на открытом воздухе)

Օր առաջին

Ճանապարհին մենք շատ ուրախ էինք, քանի որ գիտեինք, որ անցկացնելու ենք հրաշալի

ժամանակ շատ սիրելի ուսուցիչների հետ: Մենք ճանապարհին կանգնեցինք ընդմիջման, իսկ մեր մյուս կանգառը եղել է Սմբատաբերդում: Մենք հաղթահարել ենք Սմբատաբերդի բարձունքը մեկ ու կես ժամ:

Քայլք’ 9.2 կմ կամ 14.000 քայլ

Возможно, это изображение (14 человек, в том числе Анаит Геворгян и Ивета Джаназян, люди стоят и дорога)

Բարձունքը հաղթահարելուց հետո մենք գնացինք դեպի <<Սիրո անկյուն>>, այնտեղ տեղավորվեցինք, դասավորեցինք իրերը և նստեցինք ընթրելու:Հետո ազատ ժամ էր, խաղում էինք մեր բերած սեղանի խաղերը:

Օր երկրորդ

Առավոտը սկսվեց նախավարժանքով և վազքով:

Որից հետո նախաճաշեցինք և գնացինք գաթայի համար ընկույզ հավաքելու:Մինչ մի քանիսս ընկեր Իվետայի հետ ընկույզ էինք հավաքում ՝ ընկեր Անահիտն ու մյուսները գաթան էին հունցում:

Չնայած ցրտին չէինք մրսում ,որովհետև մեզ հետ էին ամենաջերմ ընկեր Իվետան, ընկեր Անահիտը, ընկեր Արմինեն ու ընկեր Սմբատը:Չմոռացանք նաև մեր ազգային երգ ու պարը :

Возможно, это изображение (4 человека и гора)

Օր երրորդ

Երրորդ օրը մենք նախաճաշեցինք, շնորհավորեցինք մեր ընկերոջ ծնունդը և քիչ անց ճանապարհ ընկանք դեպի Երևան: Հետդարձի ճանապարհն էլ պակաս հետաքրքիր չէր ՝ Սելիմի քարավանատուն, Հայրիվանք .

Բաժանվեցինք մինչև հաջորդ ճամփորդություն.

Возможно, это изображение (12 человек, ребенок, люди стоят и на открытом воздухе)

Թողնել մեկնաբանություն